Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Վերականգնողական կենտրոն Վանաձորում

ՀՀ ԱՆ. Վերականգնողական կենտրոն Վանաձորում

Վանաձորի բժշկական կենտրոնում այսօր բացվել է պատերազմից տուժած զինծառայողներին և վերականգնողական բուժման կարիք ունեցող պացիենտներին սպասարկող վերականգնողական բաժանմունք։

Բացմանը ներկա էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր:

Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ համավարակի և պատերազմի օրերին «Ազնավուր» հիմնադրամի` Հայաստանին ցուցաբերած հումանիտար և մասնագիտական առաջնային օգնությունը վերածվում է երկարաժամկետ ծրագրերի` ուղղված վերականգնողական բուժօգնության հասանելիության ապահովմանը:

«Մեզ համար կարևոր է այս կենտրոնի բացումը Վանաձորում: Մարզերի համաչափ զարգացումն առողջապահության նախարարության համար առաջնահերթություն է, ուստի առողջապահական համակարգի զարգացումը ևս պետք է շարունակվի այս տրամաբանության մեջ»,-նշել է նախարարը:

«Հայ-ֆրանսիական հարաբերությունների և համագործակցության շրջանակներում առողջապահությունը շատ կարևոր ոլորտ է, արդեն կան գործարկված ծրագրեր և նոր մտքեր»,- ընդգծել է Անն Լույոն:

«Պատերազմի ընթացքում շատերս, կարծես թե, անկարողության զգացողություն ունեինք, իսկ հիմա կարող ենք ասել, որ այդ զգացողությունն էլ չկա: Եվ հիմա յուրաքանչյուր ապաքինվող զինվորի տեսնելիս՝ մեծ ուրախություն ու հպարտություն եմ զգում, որ կարողացել ենք օգնել նրանց վերադառնալ լիարժեք կյանք»,- նշել է Քրիստինա Ազնավուրը:

«Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնած «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ